Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մեկնարկեց Բրիտանական ֆիլմերի փառատոնը

Մեկնարկեց Բրիտանական ֆիլմերի փառատոնը
16.02.2015 | 12:55

Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը մեկնարկեց Օսկարի` «Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրված «Նմանակման խաղ» ֆիլմով:

Ֆիլմն անգլիացի մաթեմատիկոս և տրամաբան Ալան Թյուրինգի մասին էր, ով օգնում է ջարդել Էնիգմա գաղտնագիրը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ:
«Մենք ուրախ ենք` տեսնելով, որ Բրիտանական ֆիլմերի փառատոնը դարձել է սիրված ու սպասված իրադարձություն հայաստանյան մշակութային կյանքում: Այս տարի ևս մենք հանդիսատեսին ենք ներկայացնելու բրիտանական լավագույն ֆիլմերը` նպաստելով երկու երկրների միջև մշակութային հարաբերությունների ամրապնդմանը»,- փառատոնի բացմանն ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
Փառատոնը մայրաքաղաքում կանցկացվի մինչև փետրվարի 20-ը, կցուցադրվի յոթ ֆիլմ: «Նմանակման խաղ» ֆիլիմից հետո կցուցադրվեն «Բելը», «Անտեսանելի կինը», «Հնարավորություններն անսահման են», «X+Y», «Վիրունգա» և «Սերն ամենն է» ֆիլմերը:
Ֆիլմերը կցուցադրվեն «Մոսկվա» և «Սինեմա Սթար» կինոթատրոններում ինչպես անգլերեն, այնպես էլ հայերեն թարգմանությամբ:
Փետրվարի 21-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում տեղի կունենա հատուկ ցուցադրություն` նվիրված առաջին աշխարհամարտի հարյուրամյակին: Կցուցադրվի «Երեկոն կինոթատրոնում 1914-ին» ֆիլմը:

Դիտվել է՝ 1039

Մեկնաբանություններ